Ռազմական դրությունը մինչև տարեվերջ չի՞ վերանա. «Ժողովուրդ»
![]() 166 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները համատեղ առաջարկել են այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը: Այս նույն խմբակցությունները մեկ անգամ էլ էին նման նախագիծ ներկայացրել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր այն: Ավելին, ընդդիմադիրները մեծ դժվարությամբ էին կարողացել ԱԺ խորհրդի նիստ հրավիրել, որն էլ իրավասու է ԱԺ նիստերի օրակարգի հաստատման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամն էլ բացառություն չի լինելու, և չնայած խորհրդի նիստը նախատեսված է այսօր, սակայն, մեր տեղեկություններով, այն կրկին կարող է մի քանի անգամ չկայանալ: Անգամ եթե ի վերջո այդ հարցով արտահերթ նիստ գումարվի, իմքայլականները կրկին հակված են դեմ քվեարկել նախագծին: Մեր տեղեկություններով՝ նրանք ցանկություն ունեն մինչև այս տարվա վերջ դեռ չվերացնել հայտարարված ռազմական դրությունը և այդ հարցին կանդրադառնան միայն հաջորդ տարի, իսկ ընդդիմադիրներն էլ ցանկանում են հասկանալ, թե ինչու իշխանությունները չեն շտապում վերացնել այն եթե պատերազմն ավարտվել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
