«Որոտան և Շուռնուխ բնակավայրերի շուրջ կարող են հարցեր ծագել». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային տեղորոշման հարցին:
«Տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, և այն անհրաժեշտ է՝ Սյունիքի ու ամբողջ ՀՀ տարածքի անվտանգության ապահովման տեսանյունից»,- ասաց նա:
«Այնտեղ կարող են, երկու բնակավայրերի հետ կապված, որոշակի հարցեր ծագել: Խոսքը Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի մասին է: Դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տարվում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- հայտարարեց վարչապետը:
«Բոլոր դեպքերում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանյունից որոշ հարցեր առաջանան, Կառավարությունը լիարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,- հավելեց նա:

«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներ արգելելը». Թրամփ
59Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
56Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
47Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
71Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
120Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
58Երեկ, 22:54
ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
50Երեկ, 22:48
«Թուրքիայի նախագահին միշտ ուրախ ենք տեսնել Ռուսաստանում». Պուտին
89Երեկ, 22:34