Հայկական ԱԷԿ-ն ու Ռոսատոմը միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր են ստորագրել
![]() 1484 Հինգշաբթի, 24 դեկտեմբերի, 2020 թ., 15:25 Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ» ԲԸ-ը պայմանագիր են ստորագրել 2021թ. ռուսական միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի՝ ԱԷԿ-ի պահանջները: Այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ընկերությունը։ Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք. Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք: Հայկական ԱԷԿ-ն ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը։ 2020-ի առաջին 3 եռամսյակում ԱԷԿ-ում արտադրվել է 1,89 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: «ՏՎԷԼ վառելիքային ընկերության և հայկական ԱԷԿ-ի բազմամյա հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք էլեկտրակայանը բարձր որակի միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարում ենք պատվիրատուի ցանկությունները: Այդ սկզբունքների հիման վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտն, այն ապահովել ռուսական միջուկային վառելիքով»,- նշել է «ՏՎԷԼ» ԲԸ-ի նախագահ Նատալյա Նիկիպելովան: Այժմ իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման առանցքային մատակարարն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության մակարդակը։ |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
18511:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
55323.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
56423.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
99122.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
68322.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
88222.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
54222.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
97822.04.2026, 00:13
