«Ադրբեջանի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք». Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր այցելեցի Այրվածքաբանության ազգային կենտրոն. ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով այս պահին դեռ 8 զինծառայող ունենք։ Սպիտակ ֆոսֆորից այրվածքներ ստացած մեր մյուս զինվորներն արդեն դուրս են գրվել, բայց դեռ երկար վերականգնողական բուժում պիտի ստանան։
Սպիտակ ֆոսֆորը զանգվածային քիմիական ոչնչացման զինատեսակ է, ինչը Ադրբեջանը կիրառեց այս պատերազմում։
Միջազգային բոլոր կոնվենցիաներով քիմիական զանգվածային ոչնչացման զենք հանդիսացող սպիտակ ֆոսֆորի կիրառումը համարվում է ռազմական հանցագործություն։
Արցախյան այս պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերը ուղարկել եմ միջազգային կառույցներին։
Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
71816.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
91713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
111309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
109609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
128206.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
133005.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
316404.11.2026, 23:31