Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից

Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից
470
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 11:45

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ դուք չեք օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Սակայն այլ ծրագրով դուք նույնպես ստանալու եք դրամական աջակցություն: Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»: