«Արցախում ինֆորմացիայի բազայի հետ կապված խնդիրներ ունենք. որոշ քաղաքացիներ չեն ստացել աջակցություն». Մեսրոպ Առաքելյան
![]() 383 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 13:15 «Վերջին մեկ ամսվա ընթացքում Աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարությունը ներգրաված է պատերազմի հետևանքներով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Կառավարության որոշումների արդյունքում ունենք սոցիալական 15 միջոցառում, որոնք հիմնականում ուղղված են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների խնդիրների ժամանակավոր կարգավորմանը»,- նշեց նա: «Մասնավորապես աառաջին ծրագիրը, որ նախաձեռնվել է, դա Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ 68 հազար դրամ յուրաքանչյուր անձին և 15 հազար հավելավճար այն անձանց, ովքեր չունեն սեփականություն: Նախարարը նշեց, որ այս խմբի մեջ կան որոշակի բացառություններ, որոնք չեն հանդիսացել միջոցառման շահառու: Այս պահի դրությամբ մոտ 90 հազար քաղաքացի օգտվել է միջոցառումից, տրամադրվել է 6,5 միլիարդ դրամի աջակցություն: Առաքելյանի խոսքով՝ ծրագրից օգտվող քաղաքացիները կազմում են փաստացի շահառուների գրեթե 98 տոկոսը: «Մյուս ծրագրերի մասով, ցավոք հատկապես Արցախում ինֆորմացիայի բազայի հետ կապված ունենք որոշակի խնդիրներ և առկա է քաղաքացիների մի փոքր հատված, ովքեր չեն ստացել աջակցությունը»,- հավելեց նախարարը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
