Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության

Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են հարցաքննության
247
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 13:20

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել․ «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին այսօր ժամը 14:00-ին կրկին հրավիրել են հարցաքննության՝ այս անգամ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
«Հայրենիքի փրկության շարժման ընթացքը որևէ կերպ կասեցնել հնարավոր չէ, և այսպիսի խղճուկ քայլերն ընդամենը խոսում են այն մասին, որ հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող այս դավադիրների իշխանության վախճանը մոտենում է վերջնակետին»,- ասել է Իշխան Սաղաթելյանը»։