«Կապան-Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո». Գևորգ Փարսյան
![]() 392 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 15:25 «Կարևորագույն բնագծեր զիջելու հետևանքով մենք խնդիր՝ ունենք կապված ճանապարհների անվտանգության հետ: Ունենք երեք խնդրահարույց ճանապարհ. դրանք Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն և Կապան-Ագարակ գյուղ հատվածներն են»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: «Այսօրվա դրությամբ գործում են Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները, սակայն Կապան-Ագարակ գյուղ տանող հատվածը ստիպված ենք եղել այլևս չօգտագործել, որովհետև ամբողջովին անցել է թշնամու հսկողության ներքո»,- նշեց Կապանի համայնքապետը: «Դրա հետ կապված որևէ կարգավորում չկա: Բարեբախտաբար, ունենք այլընտրանքային ճանապարհ, որն ամբողջովին հիմնանորոգման կարիք ունի ու մի քանի անգամ ավելի երկար է: Ձմեռվա ընթացքում ամբողջովին անանցանելի է դառնում»,- ասաց Փարսյանը՝ նշելով, որ ճանապարհը չօգտագործելու պատճառով Ագարակ գյուղի, Եղվարդի և Ուժանիսի, Խդրանցի գյուղացիները որոշ առումով շրջափակման մեջ են ընկել: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով, որին հրավիրված է նաև Կապանի համայնքապետը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
