«Նույնիսկ գեներալները տեղյակ չէին, որ այդ դիրքերը պիտի զիջենք». Կապանի համայնքապետ
![]() 281 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 15:55 Այսօրվա քննարկման ժամանակ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հայկական կողմն էլ, հակառակորդն էլ մնացած են եղել նույն դիրքերում: «Ավելացնեմ, որ այդ համաձայնագրից հետո թշնամու կողմից ագրեսիվ վարքագիծ էլ չի նկատվել: Տպավորություն էր, որ թշնամին էլ ինչ-որ մի բանի էր սպասում»,- ասաց Փարսյանը: «Մեզ տեղեկացրին, որ մեր զբաղեցրած բնագծերի հետ կապված, որոնք Կուբաթլուի և Զանգելանի շրջանում էին, ըստ համաձայնագրի, զիջելու վերաբերյալ ոչինչ նշված չէր: Մեզ տեղեկացրին նաև, որ այդ հատվածների հետ կապված՝ լինելու են բանակցություններ»,- ասաց Կապանի համայնքապետը՝ նշելով, որ համայնքների ղեկավարները քննարկումներին չեն մասնակցել: «Երբ բնագծերը թողնելու հրամանն իջեցվեց, մենք ակտիվ համագործակցում էինք ՊՆ հետ և կարող եմ վստահ ասել, որ նույնիսկ գեներալները, ում հետ կապ էինք պահում, տեղյակ չէին, որ այդ դիրքերը պիտի զիջենք»,- հայտարարեց Փարսյանը: «Երբ համայնքի ղեկավարներով հանդիպում ունեցանք Պաշտպանության նախարարի հետ, հետաքրքրվեցի, թե ո՞նց եղավ, որ այդ դիրքերը պիտի զիջենք, և նա, ի զարման ինձ, պատասխանեց, որ այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է… Եթե այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է, ինչո՞ւ մենք տեղյակ չենք եղել, ինչո՞ւ ենք այդքան ամրացել դրանից հետո»,- ասաց Փարսյանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո պաշտպանության երկրորդ, երրրորդ բնագիծ են կառուցել: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով, որին հրավիրված է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
