«Երեկ ադրբեջանցիների մի խումբ մոտեցավ մեզ». Կապանի համայնքապետ
![]() 246 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 16:45 Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին հարցրեց, թե այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, արդյոք սահմանազատում է: «Այսինքն՝ տեղորոշված սահմաններին սահմանային նշանների տեղադրման գործընթաց կա՞, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Սամսոնյանը: «Իրականում նման սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում՝ նշանների տեղադրումով: Ավելի շատ, ադրբեջանցիների և ռուսների մասնակցությամբ, դիրքերի տեղորոշման գործընթաց է»,- պատասխանեց Փարսյանը: «Օրինակ, երեկ ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտեցավ՝ բանակցելու մեր ՊՆ ծառայողների հետ: Ադրբեջանցիներն առաջարկում են այն հատվածներում, որտեղ դիրքավորված ենք 200-250 մետր, յուրաքանչյուրս հետ քաշվենք, որ զինվորները շփում չունենան և դրանից կոնֆլիկտներ չառաջանան: Մեր ՊՆ-ից առաջարկություն հնչեց, որ եթե այդպես է, ապա համակարգային մոտեցում ցուցաբերենք: Այսինքն՝ ամբողջ սահմանագծի երկայնքով լինի, որովհետև հատվածներ կան, որ իրենք են եկել և սահմանի վրա դիրքավորվել: Օրինակ, Շուքուրաթազից մինչև Արաքսի ափը ադրբեջանցիներ են դիրքավորված սահմանին»,- ասաց Կապանի համայնքապետը՝ նշելով, որ հակառակորդը դրանից հետո գնացել է քննարկելու: «Տեսնենք՝ ինչ եզրահանգման կգան»,- վերջում ասաց Փարսյանը: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով, որին հրավիրված է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
