«Ադրբեջանական կողմն ունի քարտեզ, գծելով գալիս է». Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
![]() 389 Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 23:35 Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում մանրամասնեց, որ մարզում այժմ էլ դեռ շարունակվում են սահմանազատման աշխատանքները, խոցելի հարցեր կան հատկապես մեր կողմից, իսկապես անհնարինության հասնող հարցեր: Մարդիկ անհանգիստ են, լարված է իրավիճակը, ապագայի նկատմամբ լիահույս չեն: Նա շեշտեց, որ սահմանազատումն իրականացվում է ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: «Կաʹմ բնակիչները, տվյալ տարածքի տերերն են բանակցությունների գնում ռուսների ու ադրբեջանցիների հետ, կաʹմ էլ ՏԻՄ ներկայացուցիչները»,- ասաց նա: Հարցին՝ ինչպես է կայանում երկխոսությունը սահմանզատման հարցերի շուրջ, զրուցակիցն ասաց, որ հայկական կողմը ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի գալիս. «Ադրբեջանական կողմն ունի քարտեզ, ոչ այն ՋիՓիԷս-ը, որի մասին խոսվում է: Այդ քարտեզով նա գծելով գալիս է, և հայկական կողմը ոչ մի մետր իր օգտին չի լուծում: Երբևէ չեմ լսել, որ պետության կողմից որևէ ներկայացուցիչ գա ու մասնակցի սահմանազատմանը»: Ըստ զրուցակցի՝ տարածքը մահվան գոտու է վերածվել, և եթե տարեց սերունդն ասում է, որ շարունակելու է ապրել իր տանը, ապա երիտասարդները բացառում են այս պայմաններում իրենց հետագա կյանքը: «Մոռացեʹք այդ համակեցություն ասվածը, չի լինելու, մեր բնակիչները պատրաստ չեն, բոլորը պատրաստ են ամեն ինչի, բացի համակեցությունից»,- վստահեցրեց նա: Առավել մանամասն՝ տեսանյութով: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
