«Սույն «գործիչները» չունեն հայրենիքի զգացում». Ավետիք Իշխանյան
![]() 387 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 23:45 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ-2 Տարբեր մաստի, իրենց քաղաքական, հասարակական գործիչներ համարողները (Վիգեն Խաչատրյան, Արամ Սարգսյան, իմքայլականներ և այլոք), դեմքի «խելոք» արտահայտությամբ, հանրությանը «բացատրում» են, այպես կոչված, միջազգայնորեն կամ ԽՍՀՄ օրենքներով հայ-ադրբեջանական սահմանների անձեռնմխելիության մասին։ Այդ նույն մարդկանց համար Արցախը նույնպես եղել է «միջազգայնորեն ճանաչված» Ադրբեջանի մաս և փաստորեն նրանք են հենց եղել ավելի վտանգավոր, քան ադրբեջանա-թուրքական բացահայտ թշնամությունը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նույնիսկ խորհրդային հայ-ադրբեջանական սահմանները երբեք որոշակի չեն եղել և լուրջ ճշգրտումների կարիք ունեն։ Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիան, որը նույնպես միջազգային փաստաթուղթ է, կողմերին պարտավորեցնում էր մնալ զբաղեցրած դիրքերում։ Իրականում, սույն «գործիչները» բացարձակապես չունեն հայրենիքի զգացում, նրանք ապրում, մտածում են միայն ստամոքսահյութով, անձնական, օրվա շահով։ Եթե վաղը, նույն միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչի որպես այլ պետության, օրինակ, Ադրբեջանի, կամ Թուրքիայի մաս, փաստորեն նույն քայլող ստամոքսները կհամակերպվեն և կհայտարարեն՝ «Դե, միջազգայնորեն այդպես է»։ Համոզված եմ, որ որևէ այլ ժողովուրդ նման «մտածող» գործիչներ չունի»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
