«Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքները». Միքայել Մինասյան
![]() 495 Շաբաթ, 26 դեկտեմբերի, 2020 թ., 20:35 «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքը, որ բաղկացած էր երեք հիմնասյուներից»,- ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» խորագիրը կրող տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ըստ Մինասյանի՝ առաջին հիմնասյունով՝ Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել․ Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, պետական երազանքներն իրականացրինք։ «Ամենամեծ վնասը, որ Նիկոլ Փաշինյանը պարգևեց Ադրբեջանին, իրենց համար ամենակարևոր բանը՝ ազգային երազանքը։ Ադրբեջանը նորաստեղծ երկիր է, ստեղծվել է փողի և հողի շուրջ։ Այնտեղ հանդիպել են տարբեր էթնոսի մարդիկ, որոնց միավորել է ապրելու վայրը և նավթը։ Ադրբեջանցիներին պակասում էր հաղթանակը, որ նրանք սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը մեզնից վերցրեց մեր ազգային երազանքը և նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»,- ասել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ արյան, հաղթանակի համն ընկել է ադրբեջանցիների բերանը. «Վերջին 3 տարիներին, երբ մենք դադարում էինք դառնալ պետություն և վերադարձանք ժողովուրդ կարգավիճակին, նրանք սկսեցին իրենց վերելքը ժողովուրդ կարգավիճակից պետություն ունեցող ժողովուրդ կարգավիճակին»,- ասել է նա՝ հավելելոբ, որ այդ գործընթացը չի դադարել, և բոլոր նրանք, ովեքեր ունեն երազանք, որ Ղարաբաղը տալով, Սյունիքի մի մասը տալով, Տավուշի մի մասը տալով՝ մենք կունենանք հանգիստ կյանք, սխալվում են։
Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
