Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում կայացվել է որոշում՝ նոր պատերազմը կանխելու համար»․ Ն․ Փաշինյան

«Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում կայացվել է որոշում՝ նոր պատերազմը կանխելու համար»․ Ն․ Փաշինյան
456
Կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ., 23:15

«Ասում են՝ ինչու միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար։ Պատերազմը կանխելու միայն մի տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձը»,- «Հանրայինի» եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Եվ հիմա, Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու համար և այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմին, եթե էսկալացիա տեղի ունենա, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգաին համակարգերը չգործակցել մի պարզ պատճառով՝ որ պարզվի, օրինակ, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմն սկսվել է, որովհետև միջազգայնորեն, Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածքում ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,-ասաց վարչապետը։

Մանրամասնելով խոսքը՝ նա շարունակել է․ «Նախկինում ասել եմ՝ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, ճշգրտում իրականացնենք, և այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։