«Իշխանությունները բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն, որն, իբր, արվել է Հանրապետության հրապարակում». Արսեն Բաբայան
![]() 320 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 00:25 «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք պատերազմի 44 օրերին որքան կեղծ ու շինծու ձայնագրություններ էին շրջանառվում դավաճան նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ից։ Այդ կեղծ ձայնագրությունները ստեղծելով ու տարածելով նիկոլի անբարոյական քարոզչամեքենան հանրությանը փորձում էր խաբել, թե ազատագրվել է Գետաշենն ու Շահումյանը։ Նույնն են անում նաև հիմա։ Էժան խմբագրից այդպես էլ պետական ու քաղաքական գործիչ չդարձած դավաճան նիկոլը շարունակում է նիկոլաբարո քարոզչությամբ Հայրենիքի փրկության շարժումը վարկաբեկելու անօգուտ փորձերը։ Քիչ առաջ ոստիկանության՝ իմ վստահելի աղբյուրներից տեղեկություն ստացա, որ բեմադրում են կեղծ գաղտնի ձայնագրություն։ Ըստ այդ թատերականացված կեղծ ձայնագրության՝ իբր Հանրապետության հրապարակում տեղադրված Շարժման վրաններից մեկում խոսում են մարդկանց գումարով հրապարակ բերելու մասին։ Ըստ ՊՈԱԿ-ներում աշխատող էժան սցենարիսների՝ իբր այդ վրանում քննարկվում է, թե որքան պետք է վճարվեն մարդիկ, որպեսզի գան հանրահավաքի և գիշերեն հրապարակում։ Իսկ ամենազզվելին այն է, որ նիկոլաբարո այս ստորության հեղինակներն ու կատարողներն այդ նույն մարդիկ են, որոնք 44 օր կեղծ ձայնագրությունն էիր տարածում, որպեսզի համոզեն հանրությանը, թե Գետաշենն ու Շահումյանն են ազատագրել։ Այս սուտասանները շինծու ձայնագրությունների մեծ փորձ ունեն։ Սրիկա՛, ստախո՛ս դավաճաններ, նիկոլաբարո՛ դուրսպրծուկներ, տականքին հեռացնելու ենք ինչ գնով էլ լինի»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
