«Վաղը նույն Փաշինյանը կարող է հայտարարել, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրին կամ Վարդենիսը». Տիգրան Աբրահամյան
![]() 429 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 21:45 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր առաջ դիմել էի իրավապահ մարմիններին պարզելու, թե ինչ հանգամանքներում է, այսպես ասած, Զանգելանի և Կուբաթլուի մի քանի հատված հանձվել Ադրբեջանին այն պարագայում, երբ դա չէր տեղավորվում նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության դրույթներին։ Նույն հարցադրումը, նույն հիմքով արել էի՝ կապված Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի և Դիզափայտ լեռան մասով։ Իրավապահները, բնականաբար, չարձագանքեցին, որովհետև լավ գիտեին, թե ինչ է տեղի ունեցել և իրենք հավասարապես կրում են դրա պատասխանատությունը։ Եվ ահա երեկ, այդ հարցադրումներից պատասխանն ստացա Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից։ Փաստորեն, ճիշտ էին բոլոր այն պնդումները, որ դրանք առանց հիմքի, բառիս բուն իմաստով, հանձնվել են Ադրբեջանին։ Դրա մեջ մտնում են Կապան-Գորիս ճանապարհահատվածն ու մի քանի բնակավայրեր։ Վարչապետը նշեց, որ այդ տարածքների հանձնումը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն դրա հետ կապված ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ որպես պատճառ նշելով հնարավոր պատերազմի ռիսկը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում․ վաղը նույն Փաշինյանը կարող է հայտարարել, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրի կամ Վարդենիս քաղաքը՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով ու այդ հիմքով Ադրբեջանին նորանոր տարածքներ կզիջի։ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որոնք, այսպես ասած, նախկին ԼՂԻՄ Հադրութի շրջանի բնակավայրեր էին ու Փաշինյանի վկայակոչած անվտանգության գոտու շրջաններից չէին, նույն ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությամբ հանձնվել են Ադրբեջանին։ Ու Փաշինյանն անպիսի անմեղ, տեղ-տեղ հպարտ դեմքով է խոսում լրացուցիչ հանձնված շրջանների մասին, կարծես հերոսություն է արել։ Ու հերիք չի նա այդպես է ներկայացում, մի բան էլ մեզ սպառնում է նոր պատերազմով՝ համարելով, որ տարածքներ հանձնելով պատերազմ է կանխել, մարդկային կյանքեր փրկել։ Թե էլ ի՞նչ գաղտնի կամ բանավոր պայմանավորվածություն ունի Ադրբեջանի հետ, երկար չպատմեց։ Մի խոսքով, արդեն ամեն ինչ լրիվությամբ պարզ է՝ նաև Փաշինյանի վկայություններով, ափսոս, որ համապատասխան ինստիտուտները ոչնչացված են, դրանց ղեկավարները նույնիսկ բարոյականություն չունեն դիմում գրելու և հեռանալու, էլ չեմ խոսում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի հիման վրա գործընթաց սկսելու մասին»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
