Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Սիսակը նենց ագրեսիվ դուրս եկավ մեքենայից, ոնց որ Շուշին ես էի հանձնել». Ն. Սամսոնյան

«Սիսակը նենց ագրեսիվ դուրս եկավ մեքենայից, ոնց որ Շուշին ես էի հանձնել». Ն. Սամսոնյան
315
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 11:55

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ագրեսիվ պահվածքը հանգեցրեց ձվերով «ծեծի»
Քաղաքացիներն առավոտյան փակել էին պատգամավոր Սիսակ Գաբրելյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ի զարմանս ինձ, Սիսակը մեքենայից դուրս եկավ ու բռունցքներով հարձակվեց քաղաքացիների վրա: Ասենք Սիսակը նենց ագրեսիվ դուրս եկավ մեքենայից, ոնց որ Շուշին ես էի հանձնել, բայց Սիսակը դրա համար չարժանացավ համարժեք վերաբերմունքի (ոտքերի տակ չգցեցին Սիսակին), այլ ընդամենը ձվերով «ծեծ» կերավ ու ձվոտված գնաց հետ՝ տուն: Մի եղեք Սիսակի նման, քանի որ չհիմնավորված ագրեսիան միշտ հանգեցնում է բացասական հետևանքների»: