1500 դրամից մինչև 15000 դրամ դրոշմանիշային վճարներ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
![]() 269 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 12:25 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկման ներկայացնելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց․ «Քանի որ բոլոր կատարված հաշվարկներով արձանագրել ենք, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը և որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը»։ Նախարարի խոսքով՝ համապատասխան եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին։ Մասնավորապես մինչև 100 հազար աշխատավարձի դեպքում դրոշմանիշային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100-ից 200 հարյուր հազարի դեպքում՝ 3000 դրամ, երկուհարյուր հազար մեկ դրամից մինչև 500 հազար դրամը՝ 5500 դրամ, հինգ հարյուր հազար մեկ դրամից մինչև մեկ միլիոնը՝ 8500 դրամ և մեկ միլիոն մեկ դրամը գերազանցելու դեպքում՝ 15 հազար դրամ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
