«Առաջարկում եմ վերացնել Հայաստանին նվիրաբերվող ապրանքների հարկային վճարումները»․ Սիսակ Գաբրիելյան
![]() 486 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 17:05 Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը քննարկման ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց վերացնել Հայաստանին նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները: «Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, իսկ մյուս տոննաների համար՝ 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորի խոսքով՝ դա նաև բարոյական առումով էր սխալ, երբ նվիրաբերություն կատարող քաղաքացին պետք է նաև տուրք վճարեր։ |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
29411:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
53300:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
340Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
46118.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
92616.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47716.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
92616.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
145115.04.2026, 22:22
