Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պակաս մտահոգիչ չէ նաև ոստիկանության պահվածքը». Դանիել Իոաննիսյան

«Պակաս մտահոգիչ չէ նաև ոստիկանության պահվածքը». Դանիել Իոաննիսյան
354
Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 18:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Սիսակ Գաբրիելյանի հետ միջադեպում պակաս մտահոգիչ չէ նաև ոստիկանության պահվածքը (անգործությունը): Ոստիկանները չկարողացան տեղում չեզոքացնել բռնություն գործադրողներին, իսկ միջադեպից հետո չկարողացան ամինջապես բերման ենթարկել այդ անձանց:
Ոստիկանության բարեփոխումներով մենք ստեղծում ենք այնպիսի համակարգ, որում ոստիկանը միանգամից կչեզոքացնի բռնություն գործադրողներին՝ նույնիսկ եթե այդպիսիք ավելի շատ են:
Հ.Գ. Հայտնեմ, որ ոստիկանության բարեփոխումները արագորեն առաջ են շարժվում: Նոր պարեկային ծառայությունը փողոցներում կլինի արդեն հունիսին»: