ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված
![]() 330 Երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2020 թ., 18:40 Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին առերևույթ ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Ոստիկանությունից հայտնում են՝ միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն: «Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։ Ոստիկանությունը վերստին նախազգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, և բոլոր այն դեպքերում, երբ այդ իրավունքի իրացումը դրսևորվում է հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքների միջոցով, ապա յուրաքանչյուր նման դեպքում ոստիկանության արձագանքը կլինի համարժեք»,- հայտնում են Ոստիկանությունից: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
18215:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
55317.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
48317.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
58816.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
51515.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51115.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
52514.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51014.04.2026, 17:18
