«Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած լայնածավալ պատերազմը ունենալու է նոր զարգացում»․ Սենոր Հասրաթյան
![]() 890 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 01:05 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-արցախյան ճակատում վերսկսված մարտական գործողությունները լինելով նախորդ դարավերջին տեղի ունեցած լայնածավալ պատերազմի տրամաբանական շարունակությունը, անկախ արձանագրված արդյունքներից, ունենալու է նոր զարգացում՝ իր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս հակամարտության հիմքում, չնայած, ընկած են հայ-ադրբեջանական շահեր, այդուհանդերձ, կուլիսային հետաքրքրությունների շրջանակն ավելի լայն է և լրջորեն դեպի հեռուն տանող: Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և խորության մեջ ունեն Կովկասի, որպես ավանդական ազդեցության գոտու, վերանայման խնդիր: Հակամարտության վերսկսումը որքանով անխուսափելի, այնքանով իրատեսական է դարձնում մեր տարածաշրջանը կրկին մարտադաշտի վերածելու հեռանկարը: Ինչպես և ինչքանով մենք պատրաստ կլինենք այդ զարգացումներին՝ կախված է նրանից, թե որքանով ենք մենք գիտակցում մեզ ըձեռված ժամանակի սղությունն ու մեր տրամադրության տակ եղած սահմանափակ հնարավորությունների ճիշտ և նպատակային օգտագործումը»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

