«Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն»․ Բալասանյանը՝ «Ֆեյսբուք»-ը փակելու մասին
![]() 2028 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 00:30 Արցախի ՀԸ-ին տված հարցազրույցում, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում համացանցի բացասական ազդեցությանն ու հետևանքներին․ «ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է «Ֆեյսբուքին»։ Այս սոցցանցի միջոցով ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել: Արցախի նախագահից սկսած՝ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն»,- նշել է նա։ Բալասանյանի խոսքով՝ մինչև սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ․ «Դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է»,- ասել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
