«Ինչպե՞ս կարելի է Իրանից պահանջել՝ հարգել ու հաշվի նստել այս իշխանությունների հետ». Ռոբերտ Մարգարյան
![]() 728 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 21:50 Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արա Այվազյանի՝ ՀՀ ԱԳ նախարար նշանակվելուց 40 օր անց, ի վերջո, կայացել է Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Ինչպես կարելի է հասկանալ իրանական կողմի տարածած հայտարարությունից, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Որքան էլ զարմանալի թվա, Իրանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել պատերազմի առաջին օրը՝ սեպտ. 27-ին: Ինչպես պարզ է դառնում հեռախոսազրույցի բովանդակությունից, ԻԻՀ ԱԳ նախարարն Արա Այվազյանին չի շնորհավորել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդամենը ցավակցություն է հայտնել Արցախի պատերազմի ընթացքում զոհերի պատճառով: Դա ի տես այն բանի, որ նման առիթներով Իրանի արարողակարգային շնորհավորանքը չի ուշանում: Օրինակ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆն իր ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի նշանակման հաջորդ օրը նրա հետ հեռախոսազրույցում այդ կապակցությամբ շնորհավորել էր: Երկուշաբթի օրն Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի, իսկ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
