«Էրատոն վկա, դու բունկերային արձագանքումով ես լսելու էդ երեխեքի անունները». Արփինե Հովհաննիսյան
![]() 422 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 11:35 ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչքան վախկոտ, դժբախտ ու դժգույն պետք է լինես, որ կնոջդ ու քո ձեռքերին մնացած նվազագույնը 5000 զոհի արյունը մաքրելու համար ընտրես ոչ թե որևէ արժանապատիվ տարբերակ, այլ..... ստատուս գրելը։ Ամեն օր հերթական ապուշությունը։ Ամեն անգամ սթափ լինելու դեպքում հայելու մեջ նայիր ու հիշիր՝ դու Հայաստանի անեծքն ես։ Պատմական անեծքը։ Ֆեյքերդ դասագիրք չեն գրելու, դումանյաններն ու արայիկհարությունյանները ևս։ Չաուշեսկուից մի վախեցիր, երկար պիտի ապրես ու էլ ավելի խենթանաս այն ամենից, ինչ արել ես։ Բեռդ ծանր է։ Միայնակ չես տանելու։ Չես տանելու առհասարակ։ Դեռ տաք ենք բոլորս: Կոտրվելու ես։ Մեծագույն դավաճանության համար։ Մեծագույն ապիկարության ու անխելքության համար։ Քեզնից բացի Հայաստանին այլ շանս չտալու համար։ Էրատոն վկա, դու բունկերային արձագանքումով ես լսելու էդ երեխեքի անունները, ում զոհեցիր փառասիրությանդ, իրավիճակին չտիրապետելու ու..... ու իրավիճակին տիրապետող որևէ անձի չլսելու համար։ Հ. Գ. Սպասում եմ այն քաղաքական գործիչներին ու ուժերին, ովքեր օսլայած սպիտակ օձիքով մտնելու են դրա մոտ ու դուրս գան արյունոտ»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
