«Չկա օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել որևէ ղեկավարի որևէ ուղերձ». Ռուբեն Մխիթարյան
![]() 267 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 13:05 Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում չկա ոչ մի օրենք, որը պարտադրում է մասնավոր հեռուստաալիքներին ցուցադրել երկրի որևէ մի ղեկավարի որևէ մի ուղերձ: Ըստ այդմ՝ բացի Առաջին ալիքից, որը ճակատագրով դատապարտված է ցուցադրել երկրի ցանկացած ղեկավարի ցանկացած զառանցանք, որևէ այլ հեռուստաալիք չունի ոչ մի պարտավորություն դա անելու: Եվ ուրեմն՝ եթե դուք ցուցադրելու եք երկրի թիվ 1 շիզոֆրենիկի Ամանորի ուղերձը, դրանով դուք փաստում եք, որ ձեր համար նա ու նրա գործողությունները լրիվ բանական են և դուք կիսում եք դրանք: Մի՛ եղեք սիսակի պես: Մի՛ եղեք բեզատչոտնիկ: Պահեք ձեր արժանապատվությունը և, ի վերջո, ցույց տվեք, որ դուք էլ ունեք ԿԱՐԾԻՔ: Ցույց տվեք, որ դուք ԺԵԽ-ի համար չեք աշխատում: Հ. Գ. Թող ոչ մեկ առաջին պլան չբերի՝ վարչական ռեպրեսիաների պատճառով հետագայում գովազդ չունենալը: ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է ԵՎ ԴՈՒՔ ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՔ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎՆԱՍՈՎ: Դուք գիտեք, որ ես դա գիտեմ: Այնպես որ արժանապատվությունը ռեպրեսիայի հետ կապ չունի: Դե ձեզ տեսնեմ»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
