«Հաջորդ իշխանությանը բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում». Գևորգ Դանիելյան
![]() 303 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 14:00 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական սահմանի ակնհայտ ապօրինի, խայտառակ գծանշումների երևույթին՝ հարկադրված շատ եմ անդրադարձել, սակայն այսչափ վատատես չէի, չէի կարող կանխատեսել, որ այսպես հապճեպ, տնավարի կգործեին։ Նախ, որևէ ողջամիտ մարդու համար չէր կարող ընկալելի համարվել, որ հայտնի «հայտարարությունից» չբխող վերացական արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի բնակավայրերը միմյանց կապող ճանապարհներն անմիջապես ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամություն։ Որոշ սակավաթիվ դեմքեր էլ փորձում են պրիմիտիվ հնարքներ առաջ մղել, թե բա՝ նախկինում են այդ ճանապարհները կառուցվել, ինչը գրեթե «սեպագիր արձանագրություն» է և այլ անհեթեթ արդարացումներ դնել շրջանառության մեջ։ Ոչ մի երաշխիք չկա, որ շատ մոտ ապագայում թուրքն անարգել անցնելու է սահմանային գոտիների և մաքսային կետերի կահավորմանը՝ դրանից բխող գերվտանգավոր և տնտեսապես խոցելի հետևանքներով հանդերձ։ Նրանք, ովքեր չիմացության կամ այլ շահագրգռվածության արդյունքում ՆՈՒՅՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄՆԵՐԸ, խորհրդավոր կերպով մատնաշում պետական սահմանի հետ անմիջական կապ չունեցող օրենքներ ու սովետական իրավիճակներ, առնվազն պետք է հասկանային, որ պետական սահմանի վերաբերյալ միջազգային և ներազգային բարդ ընթացակարգերը հենց նրա համար են, որ պատասխանատու, ոչ թե սիրողական բանակցային գործընթացներով սահմանային գծանշումները որոշվեին այնպես, որ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԲԱՑԱՌՎԵԻՆ ճանապարհների և բնակավայրերի մերօրյա փնթի, ընդ որում, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ առանց միմյանց վնասելու։ Պատահական չէ, որ միջազգային փորձում այդպիսի գործընթացները տարիներ են տևում։ Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում, ինչն էլ ավելի է խճողվում ամեն Աստծո օր։ Խնդրում ենք դադարեցրեք այդ ապօրինի գործընթացները, անցեք իրավաչափ գործիքների կիրառմանը։ Հ. Գ. Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Դուք մի մոռացեք, որ խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունը հենց ձեզ է վերապահված։ Այն անձինք, որոնք այսօր դեմ եմ իմ գրածին, արդեն կարճ ժամանակ անց, ինձ են փորձելու համոզել, թե որքան անմիտ էին այս գործընթացները...»: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
109Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
144Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
115Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
214Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
218Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
264Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
211Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
155Երեկ, 19:06
