Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ալեն Սիմոնյանը խուսափեց Սյունիքում տեղադրված ադրբեջանական ցուցանակի վերաբերյալ հարցից

Ալեն Սիմոնյանը խուսափեց Սյունիքում տեղադրված ադրբեջանական ցուցանակի վերաբերյալ հարցից
315
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 14:50

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խուսափեց Սյունիքի մարզում տեղադրված ադրբեջանական ցուցանակի վերաբերյալ հարցից։
«Կարելի՞ է ես ձեր հարցին չպատասխանեմ»,- ասաց նա։ Սիմոնյանը անտեսեց նաև հարցը, թե ինչու չի ցանկանում խոսել այդ մասին։
Հիշեցնենք, որ երեկ Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհի միջնամասում ադրբեջանցիների կողմից տեղադրվել է այդ երկրի քարտեզով ցուցանակ։