Իրանում ազերի ակտիվիստ է բանտարկվել
![]() 373 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 18:35 Թավրիզի հեղափոխական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ազերի (իրանական ծագմամբ թյուրքախոս ժողովուրդ, չշփոթել ադրբեջանցի անվան հետ) ակտիվիստ Ալի Ազիզիին։ Նա մեղադրվում է Իրանի վարչակարգի դեմ քարոզչություն անելու և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրության ճակատ» (GAMAC) կազմակերպության անդամ լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA): Նշենք, որ Բաքվում գրանցված այդ կազմակերպության նպատակն Իրանի հյուսիսային՝ թյուրքախոս իրանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անկախ հռչակելն ու Ադրբեջանին միացնելն է: Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Ազիզին պաշտպանում է Իրանում բնակվող ազերիների «մայրենի լեզվով կրթություն ստանալու և վերջիններիս այլ սահմանադրական իրավունքները»։ Թուրքիայում հատկապես վերջին շրջանում պանթյուրքիզմի քողի ներքո իրականացվող քարոզչության նպատակն է ակտիվացնել Իրանի թյուրքախոս ժողովուրդներին, գրում է Ermenihaber-ը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
