Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Էրդողանը հատուկ սեր է տածում ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեզիայի նկատմամբ». Սեյրան Գրիգորյան

«Էրդողանը հատուկ սեր է տածում ադրբեջանցի բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեզիայի նկատմամբ». Սեյրան Գրիգորյան
323
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 04:05

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ռեջեբ Թայիբ Էրդողանի բանաստեղծական նախասիրությունների մեջ հաստատուն տեղ ունի սերը առ Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեի պոեզիան։
2015 թ․ Կարսում տեղի ունեցավ Հեյդար Ալիևի անվան Անատոլիական լիցեյի բացումը։ Հանդիսության ժամանակ Էրդողանը Ադրբեջանի և Վրաստանի նախագահների ներկայությամբ արտասանեց Վահաբզադեի «Ադրբեջան-Թուրքիա» բանաստեղծությունը․
Bir millətik, iki dövlət
Eyni arzu, eyni niyyət
Hər ikisi Cümhuriyyət
Azərbaycan-Türkiyə.
Bir ananın iki oğlu
Bir ağacın iki qolu
O da ulu, bu da ulu
Azərbaycan-Türkiyə.
Ana yurdda yuva qurdum
Ata yurda könül verdim
Ana yurdum, ata yurdum
Azərbaycan-Türkiyə.
Birdir bizim hər halımız
Diləyimiz, amalımız
Bayraqlarda hilalımız
Azərbaycan-Türkiyə.
Dinimiz bir, dilimiz bir
Ayımız bir, ilimiz bir
Eşqimiz bir, yolumuz bir
Azərbaycan-Türkiyə.
Հնարավոր է՝ պանթուրքիստական շնչով պարուրված այս ոտանավորի տողացի թարգմանությունը լինի մոտավոր և ունենա փոքր անճշտություններ․
Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն,
Նույն ցանկությունը, նույն մտադրությունը,
Երկուսն էլ հանրապետական ​​են,
Ադրբեջան-Թուրքիա։
Մեկ մոր երկու որդի,
Մեկ ծառի երկու ճյուղ,
Նա հոյակապ է, նա հոյակապ է,
Ադրբեջան-Թուրքիա։
Ես այդ երկրում բույն կառուցեցի,
Ես սիրտս նվիրեցի հայրենիքիս,
Իմ մայր, իմ հայր,
Ադրբեջան-Թուրքիա։
Մենք բոլորս նույնն ենք,
Մեր ցանկությունը, մեր նպատակը,
Դրոշների վրա՝ մեր կիսալուսինը,
Ադրբեջան-Թուրքիա։
Մեր կրոնը մեկ է, մեր լեզուն՝ մեկ,
Մենք ունենք մեկ ամիս և մեկ տարի,
Մեր սերը մեկ է, մեր ճանապարհը՝ մեկ,
Ադրբեջան-Թուրքիա։
«Ադրբեջան-Թուրքիա» բանաստեղծությունը Բախտիյար Վահաբզադեի միակ գործը չէ, որ հրապարակավ արտասանել է Էրդողանը»: