«Լենովո» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել. ՏՄՊՊՀ
![]() 159 Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 22:15 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օազիս կոմպյուտեր» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար նախազգուշացում է կիրառել: Մասնավորապես, անբարեխիղճ մրցակցության դրսևորում է որակվել Հայաստանի Հանրապետություն «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտներին ներմուծման թույլտվություն տալու հարցում հստակ սահմանված պահանջվող փաստաթղթերի, տեղեկատվության տեսակների ցանկի, գնահատման չափորոշիչների բացակայությունը, ինչպես նաև կամայականության դրսևորումը: Վարույթի քննությամբ պարզվել է, որ «Լենովո» ընկերությունը, հնարավորություն ունենալով միակողմանիորեն ազդելու «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքները ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրելու ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաև նպատակ ունենալով կրճատելու այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքներ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծող տնտեսվարող սուբյեկտների քանակը, արգելել է «Օազիս կոմպյուտեր» ՍՊ ընկերությանը տնօրինել, տիրապետել և օգտագործել հայտարարագրով ձևակերպված ապրանքները: «Լենովո (Բեյջին) Լիմիթեդ» ընկերությանը հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ սահմանելով «Lenovo» ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը թույլատրելու գործընթացի վերաբերյալ անաչառ, ողջամիտ և ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված, իրավաչափ նպատակ հետապնդող պայմաններ, որոնց բացակայնության պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կանգնում են զգալի ֆինանսական կորուստներ կրելու, ինչպես նաև շուկայից դուրս մղվելու ռիսկի առաջ: |
«Ավելի քանի 9 միլիարդ դրամով ավելացվել է վարչապետի ապարատի ծախսը». տնտեսագետ
5520:20«Որոտան և Արփա գետերի՝ Սևանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են»․ նախարար
7519:10Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն. «Փաստ»
10509:40Արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ
82Երեկ, 18:35Նավթի համաշխարհային գները նվազում են
209Երեկ, 10:30«Առանց ուժեղ ղեկավարի չկա արդյունք, ուղղակի չկա». Վահագն Դիլբարյան
68Երեկ, 03:05«2004-ին Քոչարյանի թիմը նիսյայով վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». Լևոն Գալստյան (լուսանկար)
26823.01.2021, 16:30«Պարզվում է՝ հանգանակության գումարներով նաև «դոլարի կուրս» են փորձել պահել». Արմեն Աշոտյան
11023.01.2021, 12:20