«Արտահերթ ընտրությունները հետաձգել չի կարելի». Արտյոմ Երկանյան
![]() 368 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 15:45 Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ հասկանում, ինչո՞ւ չի դիտարկվում ճգնաժամի հանգուցալուծման փոխզիջումային տարբերակ: Իրականությունը այն է, որ հասարակության զգալի մասը կողմ չէ ո՛չ Փաշինյանի նախաձեռնությանը, ո՛չ էլ ընդդիմության ծրագրին: Բայց կողմերի ներկայացված լուծումները հնարավոր է համադրել ու վերցնել դրանցից ռացիոնալը: Միանշանակ է ու անվիճելի, որ Փաշինյանը պետք է հեռանա: Բայց նաև ակնհայտ է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պարտավոր չէ վարչապետ նշանակել ընդդիմության առաջնորդին: Ու եթե անգամ նշանակի, միամտություն կլինի հուսալ, որ նրա ղեկավարած կաբինետը կկարողանա մեկ տարի շարունակ արդյունավետ աշխատել խորհրդարանական մեծամասնության անխուսափելի սաբոտաժի պայմաներում: Ուստի արտահերթ ընտրությունները հետաձգել չի կարելի: Փոխզիջումը հնարավոր է փնտրել հետևյալ լուծման մեջ: Փաշինյանի հրաժարականից հետո ոչ թե մեկ տարով, այլ ընդամենը 2 ամսով վարչապետ է նշանակվում ոչ թե ընդդիմության թեկնածուն, այլ հեղինակություն ունեցող չեզոք անկուսակցական մի գործիչ, որը, առաջնորդելով տեխնոկրատներից ձևավորված իր նոր կաբինետը, կերաշխավորի ազատ ընտրությունների անցկացումը: Կառավարության ծրագիրը խորհրդարանի կողմից մերժելուց հետո, Սահմանադրության պահանջին համաձայն, կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Համաձայն չեմ, որ Հայաստանում չկա մարդ, ով կկարողանար ժամանակավոր վարչապետի դերում ընդունելի լինել իշխանամետ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար: Ինձնից միշտ անուններ են պահանջում: Խնդրեմ մի քանիսը՝ Արման Թաթոյան, Արտակ Զեյնալյան, Արմեն Դարբինյան, Լարիսա Ալավերդյան, Թեվան Պողոսյան, Վարդան Թողանյան, Ռուբեն Վարդանյան… Եկե՛ք մտածենք: Գուցե իսկապե՞ս սա է լուծումը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
