«Այս տիկինը շատ հեշտ է մոռանում, թե ում շնորհիվ է պատգամավոր դարձել». Վահագն Ալեքսանյան
![]() 477 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 11:25 ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիգրան Կարապետյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դարձած այս տիկինը շատ հեշտ է մոռանում, թե ինչպես էր քարոզարշավ անում ու թե ում շնորհիվ է պատգամավոր դարձել։ Լավ է գոնե իր էջում դեռ մնում են քարոզարշավի շրջանի գրառումները, լավ է, որ այդ գրառումներում մի յուրատեսակ խոստովանանք կա, որ նաև իր անունը պարունակող քվեաթերթիկը մարդիկ վերցնելու էին նախ Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։ Հիմա, իհարկե, տիկինը խոսում է իրեն վստահած քաղաքացիների, ստացած ձայնի և մնացածի մասին, բայց այդ ամենը միայն հեգնական ժպիտ է առաջացնում։ Ռեյտինգային ընտրակարգի ողջ չարիքը կայանում է նրանում, որ քաղաքական մակաբույծները դրա շնորհիվ ինչ-ինչ պատրանքներ են ունենում, թե իբր քվե ունեն ստացած, այնինչ այդ քվեն չէր լինի, եթե նրանց անունը գրված լիներ չորրորդի փոխարեն, ասենք՝ առաջին համարի քվեաթերթիկում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
