«Անթույլատրելի է որևէ պաշտոնաթող նախագահի վրա տարեկան 20 մլն դոլար ծախսելը»․ ԱՀ ԱԺ նախագահ
![]() 2430 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 13:50 Արցախի ԱԺ նիստում պատգամավորներից մեկն ԱՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Միքայել Մուսայելյանին հարց ուղղեց թոշակառու նախագահներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով տրամադրվող գումարի վերաբերյալ։ Հարցին՝ արդյոք մտադի՞ր է պաշտոնավարման անցնելուց հետո քննության առնել՝ 20 միլիոն դոլարն ինչի վրա է ծախսվում, Մուսայելյանը պատասխանեց․ «Պաշտոնաթող եկած թե՛ նախագահների, թե՛ այլ պաշտոնյաների թոշակների հարցը պետք է կարգավորվի այնպիսի մի համակարգով, որն իրական է մեր պայմանների համար։ Շատ հարցեր կան, որոնք ենթակա են վերամշակման»,- ասաց նա՝ հավելելով, որ նման հարցերը պետք է իրականացվեն իրավական դաշտի սահմաններում։ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նույնպես արձագանքեց այդ հարցին. «Եթե 20 միլիոն է, ես հայտարարում եմ՝ և՛ պարոն Քոչարյանին, և՛ պարոն Ղուկասյանին, և՛ պարոն Սահակյանին՝ հետ վերադարձնել։ 20 միլիոն դոլար անհնարին է պաշտոնաթող նախագահի վրա ծախսել և մնացած արտոնությունները»,- ասաց ԱՀ ԱԺ նախագահը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
