«Հայկակը նամակ է գրում Նիկոլին, նա չի պատասխանում, որովհետև չի կարող ասել, որ հիմնադրամի փողերը մսխել են». Մ. Մինասյան
![]() 445 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 21:10 Ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 6. Փողեր» խորագրով տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտնել է. «Պետությունից 8 միլիարդ դոլար գողացած անձը ասում է՝ ժողովուրդ, դա անտեսեք, ես Մոնումենտի տները կխլեմ ու կլինի լավ: Այդ տների ամբողջ արժեքը 100 մլն դոլար է. 8 միլիարդ գողացել է, խոստանում է, որ 100 մլն դոլար մի օր տալու է, այն էլ պարզ չէ, թե ում»: Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Միքայել Մինասյանն ասել է, որ պատմելու է մի պատմություն, որի անունն է՝ «Թե ինչպես Նիկոլն ու Աննան քանդեցին «Հայաստան» հիմնադրամը» Ըստ Միքայել Մինասյանի, Արմեն Սարգսյանն անհանգստացած է, որովհետև այժմ Հիմնադրամն անցնում է միջազգային աուդիտ, իսկ այդ աուդիտի օրենքներով, եթե դու չես ասում, թե ինչ ես արել գումարը, քո հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետև դու խախտել են կանոնադրություն ու միջազգային օրենքներ: Միքայել Մինասյանը նաև ասել է, որ Արմեն Սարգսյանը խնդիրները հասկանում է և Նիկոլ Փաշինյանին ասել է, որ դու այդ փողերը պետք է հետ տաս, և ինքը դրա դիմաց կստորագրի Փաշինյանի նշանակումները. «Սա առևտուր է, որի հիմքում արյունն է ու փողը»,- ընդգծել է Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
