Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ
![]() 276 Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 22:45 Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ, տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը: Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը: «Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների մասին խոսելն այլ հարց է: Իսկ ստեղծված խնդիրները նա չի կարող լուծել, քանի որ նախ իր կարողությունները չեն բավարարում, բացի այդ իրեն չեն վստահում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում»,– ասել է նա: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն ներկայացրել է մի խումբ հարցեր, որոնք ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում պետք է դառնան առաջնային և լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ բանակի արդիականացում, Արցախի հարցի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և վերաիմաստավորում, ֆինանսատնտեսական և սոցիալական հրատապ ծրագրերի իրականացում երկիրը խորացող ճգնաժամից դուրս բերելու համար, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և այլն: Կարևորելով նշված խնդիրների լուծման ուղղությամբ մտավորականության, մշակույթի գործիչների անմիջական դերակատարումը՝ Մանուկյանը նշել է, որ պատրաստ է համագործակցել արարող, մեր պետության ապագայով մտահոգ բոլոր կարող ուժերի հետ: Հանդիպման առանցքային հարցերի մեկը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Ըստ ներկաների՝ ստեղծված փակուղուց դուրս գալու, իրավիճակը մեղմելու և երկրի ապագան չվտանգելու գլխավոր նախապայմանը գործող վարչապետի և կառավարության հեռացումն է: Մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, երկրում ստեղծված իրավիճակի մասին իրենց մտահոգություններից բացի, անդրադարձել են նաև մշակույթի խնդիրներին, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Մշակույթի գործիչները նշել են, որ պատրաստվում են ակտիվ շարժում ձևավորել և մտավորականության ձայնն առավել լսելի և գործնական դարձնել հասարակական կյանքում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
