«Մենք պետք է մեզ հաղթանակների պատրաստենք». Ալեն Սիմոնյան
![]() 409 Հինգշաբթի, 31 դեկտեմբերի, 2020 թ., 18:05 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, 2020-ին մենք՝ բոլորս, անմարդկային փորձության միջով անցանք: Այդ տարին բոլորիս կորուստներ, ցավ, լաց և դժբախտություն բերեց: Ճակատագրի բերումով հենց մեզ բաժին հասավ այս արհավիրքների ժամանակահատվածը: Բայց ես վստահ եմ, որ մենք, մեր սերունդն առաքելություն ունի: Մենք տեսանք, թե՛ հաղթանակներ և թե՛ պարտություն, և հիմա պետք է բոլորով նայենք դեպի ապագա: Մենք պետք է մեզ պատրաստենք հաղթանակների, որոնք առջևում են, և միասին համառորեն գնանք առաջ: Հազարմայակները մեզ սովորեցրել են հարվածներ պահել: Մենք վերապրեցինք մեր պատմության ևս մի սև էջ: Մեր լուսահոգի հերոսներն ընկան, որ Հայը ապրի, որ մենք միասին գնանք դեպի հաղթանակներ, և մենք դա կանենք: Գիտակցելով անցյալում եղած բոլորիս սխալները՝ մենք 2021 թվականը պետք է միասին վերածենք նոր ձեռքբերումների տարու: Ուզում եմ նաև, որ 2021-ին մենք սկսենք սիրո, միասնականության, հանդուրժողականության, ներողամտության պատրաստակամությամբ: Եվ մենք դա կարող ենք ու կանենք: Կանենք հանուն մեր ընկած հերոսների, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ընտանիքների, հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, որը հավերժ է: Սեր, հաջողություն և երջանկություն եմ մաղթում գալիք 2021 թվականին, և Աստված մեզ օգնական»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
