Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առանց ամոթի առաջարկում է 2021-ը սկսել զրոյից». Գագիկ Համբարյան

«Առանց ամոթի առաջարկում է 2021-ը սկսել զրոյից». Գագիկ Համբարյան
409
Ուրբաթ, 01 հունվարի, 2021 թ., 13:20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճան Նիկոլը գուժեց Հայաստանի կործանման սկիզբը
Ոչնչությունը երեկվա իր զառանցախառն և դեմագոգիկ ամանորյա շնորհավորանք կոչվածի ժամանակ հայտարարեց, որ այս տարին եկեք սկսենք զրոյից...
Դավաճան Նիկոլի համար Հայաստանը լաբորատոր առնետ էր, որի վրա պետական մտածելակերպից զուրկ այս տկարամիտը 2 տարի 8 ամիս բազում փորձեր կատարելուց և դրանց 99 տոկոսը ձախողելուց, երկիրը խայտառակելուց հետո, հիմա էլ առանց ամոթի առաջարկում է 2021 թ-ը սկսել զրոյից...
Հիշելով, թե ինչպես իր սեփական՝ ԶՐՈՅԱԿԱՆ կետից այս ազգադավը սկսեց արցախյան բանակցությունները և ինչպես սանձազերծեց պատերազմ, որը կանխավ իմանալով, որ տանուլ ենք տալիս, միտումնավոր հասարակությանը խաբելով այն տարավ պարտության՝ տալով ահռելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, տարածքներ և այլն, կարող եմ ասել, որ նույնն էլ սպասվում է Հայաստանին...
Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի զրոյական կետը՝ կործանումն է. զրոյական կետից սկսեց արցախյան բանակցությունները ու կործանեց Արցախը՝ հանրապետության տարածքի 80 տոկոսը նվիրելով Ադրբեջանին:
Հիմա զրոյական կետից սկսում է Հայաստանում ինչ-որ գործողություններ ծավալել, որը նշնակաում է՝ հաջորդիվ կործանելու է նաև Հայաստանը ու մեղքը կրկին բարդելու է նախկինների վրա՝ զառանցելով, թե վատ ժառանգություն է ստացել:
Որևէ մեկը թող ցույց տա մի պետություն, որի վարչապետը 2 տարի 8 ամիս ղեկավարելով երկիրը, այն տանելով կապիտուլյացիայի և խայտառակելով ամբողջ աշխարհով մեկ առաջարկում է հասարակությանն ամեն ինչ սկսել զրոյից՝ նպատակ ունենալով ամեն գնով պահպանել պաշտոնը...»: