«Մեզանից գողացան մեր հերոսական պատմությունը». Արթուր Ղազինյան
![]() 337 Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 01:00 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե գողը տանից չլիներ... 20-րդ դարի սկզբին մենք բնակչություն էինք օսմանյան կայրության մեջ և չունեինք Հայրենիք, պետություն, պետականություն: Մեզ ջլատելով, մասնատելով ու պառակտելով ցեղասպանեցին, սարքելով գաղթական ու սփռելով աշխարհով մեկ: Հետո մենք ունեցանք Հայրենիք, մի փոքր հողակտոր, շունչ քաշեցինք պատերազմներից, ապրեցինք մեր ոսկե դարը, կառուցեցինք, արարեցինք, կրթվեցինք ու 80-ականների վերջում դարձանք ԱԶԳ՝ Հայրենիքը պետություն դարձնելու երազանքով ու համազգային ձգտումով: Պետությանն ու ԱԶԳԻՆ պետք էր հաղթանակ, որպեսզի կայանար պետականությունն ու քաղաքական ԱԶԳԸ, և մենք կերտեցինք այդ հաղթանակը, վերջին մի քանի հարյուրամյակների ՀԱՂԹԱՆԱԿԸ: Ստորացրեցինք ու նվաստացրեցինք թշնամուն՝ հաստատելով այս տարածաշրջանում Հայկական պետականության որոշիչ գործոնը և ստիպեցինք աշխարհի հզորներին հաշվի նստել մեր և մեր շահի հետ: Սակայն Հաղթանակն ու պետության գոյությունը բթացրեցին մեր զգոնությունը, շեղեցին մեր ճանապարհից, օտարները դարձան յուրային ու օձի նման մտան մեր ուղեղն ու հոգին՝ թշնամացնելով մեզ մեր իսկ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ հետ, ստիպելով մեզ ատել մեր Հերոսներին, անիծել ու ատել անցյալը, ուրանալ ու մոռանալ մեր պատմությունը: Թշնամին չէր հաշտվել իր պարտության հետ, լիզում էր իր վերքերն ու հետևում մեզ՝ փնտրելով մեզ պառակտելու ու իրար հետ թշնամացնելու առիթներ ու հնարավորություններ: Փողով հոգին ու մարմինը սատանային վաճառած իր գործակալներին մեզ ղեկավար կարգեց ու սկսեց Հայկական պետականության հետևողոկան կազմաքանդումը: Մեզ ստիպեցին ատել իրար, թշնամիներ փնտրել մեր ընտանիքում ու ընկերների մեջ: Ու թշնամին հարվածեց, շատ ցավոտ ու իր համար ճիշտ ժամանակին, երբ մենք այլևս դադարել էինք ԱԶԳ լինելուց, կորցրել էին ապագայի բոլոր ուղենիշները, մոլորվել ու վերածվել էինք անգիտակից ամբոխի և պատրաստ էինք միմյանց հանդեպ կուտակած նախանձով ու հանուն մի կտոր հացի հայհոյել, անիծել, բզկտել միմյաց, իրար կոկորդ կրծել: Ազգին ծնկի բերեցին ներսից, բայց ԱԶԳԸ չընկավ, շատ շուտով ԱԶԳԸ կհաղթի անգիտակից ամբոխի վերածված ժողովրդին ու Հայկական պետականությունը փյունիկի նման կհառնի մոխրից՝ իր իշխանությունն ու ազդեցությունը տարածելով ամբողջ տարածաշրջանի վրա»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
