«Սա հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ». Նորայր Նորիկյան
![]() 450 Շաբաթ, 02 հունվարի, 2021 թ., 18:20 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, որոնք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ այս պահին Ադրբեջանում կան գերեվարված բազմաթիվ հայ զինվորականներ, որոնց Ալիևը չի ցանկանում վերադարձնել: Իմ խորին համոզմամբ, սա հերթական ճնշումն է Հայաստանի նկատմամբ՝ հավելյալ պահանջներ ներկայացնելու և էլի ինչ-որ բան կորզելու նպատակով: Ըստ էության՝ Ալիևը կոպտորեն խախտում է ս.թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կնքված հայտարարության 8-րդ կետի պահանջները, համաձայն որի՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սա խոսում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հերթական ահաբեկչական դրսևորման մասին, ինչը չի նպաստում լարվածության թուլացմանը: Հայաստանը պետք վճռականությամբ դատապարտի Ադրբեջանի նման լկտի պահվածքը և միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները և պահանջի նրանից անհապաղ, առանց որևէ նախապայմանի անմիջապես վերադարձնել իրենց մոտ պահվող բոլոր ռազմագերիներին ու պատանդներին: Չի կարելի հանգիստ նստել տեղում ու սպասել Ալիևի բարեհաճությանը: Ալիևի ֆաշիստական էությունը բոլոր հնարավոր միջոցներով պետք է հասցնել միջազգային հարթակներ՝ փորձելով սանձել նրան»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
