«Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է»․ Շահանե Մեժլումյան
![]() 804 Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 21:55 Հեռուստամեկնաբան Շահանե Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուսնուս պապին ու քեռուն 92-ին Որոտանի ճանապարհից թուրքերն առևանգել ու սպանել են... Սկեսուրիս աչքերը 28 տարի անց դեռ թաց են... Ամուսնուս փոքր քեռուն երկու օր առաջ նույն Որոտանի ճանապարհին թուրքերը պիկապով հետապնդել են... Մի րոպեով մեքենան կանգնեցրել էր, փորձել հեռախոսով նկարել, թե ինչպես է թշնամին վրան խփում իր սիրած աղբյուրի մոտ... Ամառները ինչ քեֆեր են էդտեղ արել... Գորիսի իմ տան ու Շուռնուխում պոստ դրած թուրքի միջև 17 կմ է... Երեկոյան ես ամուր կողպում եմ տանս դուռը, որ նախկինում երբեք չենք կողպել ու... Ամբողջ գիշեր աչք չեմ կպցնում... Թուրքը, որ ուզի, հաշված րոպեներում զինված կներխուժի մեր տան պատուհանից... Իսկ մենք տանը զենք չունենք... Ես նայում եմ անկողնում խաղաղ քնած իմ երեք երեխաներին ու անզորությունից շուրթերս եմ կրծոտում... Հետո մտքով տեղափոխվում եմ Շուռնուխում, Որոտանում, Խնձորեսկում բնակվողների տներ, տեսնում նրանց փոքրիկներին ու... Կուչ գալիս, փոքրանում... Այո՛, ընկերներ, ձեզ համար սկսվեց 2021 -ը, իսկ Գորիսի համար 1992-ը...»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
