Ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա կինը մահացել է, նրա մայրն էլ հրաժարվել է բուժօգնությունից

498
Կիրակի, 03 հունվարի, 2021 թ., 21:30
Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
11411:19
«Ձեր մատը մի՛ բարձրացրեք. կգոռամ ոնց հարմար ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
8610:42
Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
9310:18
Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
14500:18
Փլուզում՝ Երևանում
163Երեկ, 20:00
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
380Երեկ, 18:43
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա (տեսանյութ)
418Երեկ, 14:07
Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա (տեսանյութ)
401Երեկ, 13:25