«Արդեն պարզ է, որ Նիկոլը հստակ գիտակցում է իր արածը». Արտակ Հարությունյան
![]() 321 Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 16:05 Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը հերթական գիրն է հրապարակել, այս անգամ հոդվածի տեսքով՝ նորից փորձելով արդարացնել իր վարած խայտառակ քաղաքականությունն ու պատերազմի բերելը, այն խայտառակ ձևով պարտվելը։ Արդեն պարզ է, որ Նիկոլը հստակ գիտակցում է իր արածը, ու սրանք ընդամենը մանր փորձեր են ինքնարդարացման համար։ Բայց էն, ինչն ինքը հիմա է սկսել անել, սարսափելի է. բացարձակ զրոյացնել նախկինում եղած ցանկացած բան, վերացնել ստեղծված ամենը, մեր անկախ պատմության նախափաշինյանական ամբողջ ընթացքը ներկայացնել որպես ձախողում։ Ժամանակն է, որ այս ազգակործան մտքերին հակակշռվի իրական քաղաքական խոսքն ու բովանդակությունը։ Պատմության այս կեղծիքը չպիտի՛ թույլատրվի։ Ես կարծում եմ, որ մեծ անելիք ունենք առաջիկայում։ Առաջինը՝ խոստովանենք ինքներս մեզ, որ նպաստել ենք այս գաղափարազուրկ, մտազուրկ իրավիճակի ստեղծմանն ու լցնենք բացը։ Հ. Գ. Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն։ Ու դրանց նպատակը պիտի լինի ձևավորել նոր՝ գաղափարական, սկզբունքային, պետականամետ, գիտակ իշխանություն։ Պարզ է, որ նման իշխանությունը չեն կարող լինել ո՛չ Նիկոլենք, ո՛չ 17+ը»։ |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
