Արտակ Թովմասյանը բաց նամակով դիմել է Պուտինին
![]() 451 Երկուշաբթի, 04 հունվարի, 2021 թ., 20:20 Գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր, քաղաքական նոր ուժ ստեղծելու հայտ ներկայացրած Արտակ Թովմասյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք շնորհավորել Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ Ձեզ, որ 2021 թվականը դառնա ծաղկունքի, բարեկեցության և նպատակների իրականացման տարի։ Պարո՛ն նախագահ, նախ և առաջ հայտնում եմ Ձեզ իմ խորին հարգանքն ու հատուկ երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Դուք արել և շարունակում եք անել մեր երկրի համար: Մենք և մեր սերունդները երբեք դա չենք մոռանա։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության տրամադրությունների և նրանց կողմից Հայաստանի ներկայիս կառավարության վրա Արցախից հայկական զորքերի դուրսբերման հարցով տարածված ճնշման ֆոնին մեր ժողովուրդը մեծ վախ ունի՝ կապված իր երկրի խաղաղության և անվտանգության հետ: Այսօր մեր ողջ ժողովուրդը աղոթում է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում խաղաղության պահպանման և ամրապնդման համար, ու Ռուսաստանի Դաշնությունը եղել է ու կլինի տարածաշրջանի անվտանգության պահպանման միակ երաշխավորը: Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր արդյունավետ քայլերը ռազմագերիների փոխանակման, մեր հերոսաբար զոհված զինվորների մարմինների տեղափոխման և Ադրբեջանին փոխանցված տարածքներում մեր հոգևոր արժեքների պահպանման ուղղությամբ թույլ կտան հայ ժողովրդին դուրս գալ այս աղետից և հաստատուն կերպով կանգնել զարգացման ուղու վրա: Եվ ես համոզված եմ՝ միայն Ռուսաստանի Դաշնության հետ միասին մենք կկարողանանք հաղթահարել մեզ համար այս դժվարագույն ժամանակահատվածը և համատեղ ջանքերով ստեղծել մեր երկրի զարգացման նոր ուղիներ՝ ընդհանուր ռազմավարական, գործընկերության և հոգևոր քրիստոնեական արժեքների հիման վրա: Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, խնդրում եմ Ձեզ այս կապակցությամբ գործադրել ամեն ջանք տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, ինչը իր հերթին կկանխի Հարավային Կովկասում նոր զինված բախումները»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
