«Քանի դեռ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտել, Ռուսաստանը շարունակելու է ադրբեջանահաճո քայլեր կատարել». Սեֆիլյան
![]() 366 Երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ., 00:15 Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը «Քաղաքական խոհանոց»-ի եթերում հայտնեց, որ դեմ է, որ արտահերթ ընտրությունները կազմակերպեն այս իշխանությունները, որովհետև մինչև ընտրությունները բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է անի ժամանակավոր կառավարությունը: «Պատերազմի ավարտից ի վեր մեր երկրում պաշտպանական ոչ մի գործ չի կատարվում, որովհետև դրան խանգարում է հենց Փաշինյանի ներկայությունը: Տեղի ունեցած ողբերգության մակարդակն այնքան մեծ է, որ դասական քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը չէ հիմա»,- վստահեցրեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կասկած չունի՝ 17-ի թեկնածուն իրականում Կարեն Կարապետյանն է, իսկ Վազգեն Մանուկյանն ընդամենը ճանապարհ է հաստատում նրա համար: Ընտրությունները շուտափույթ չպետք է արվեն: Անդրադառնալով քաղաքական Սարդարապատ անելու՝ իր նախկին կոչերին, Սեֆիլյանը պատասխանեց, որ քանի կան այս խղճուկ իշխանությունները, ադրբեջանական, թուրքական ու ռուսական կողմերն ուզում են առավելագույնս օգտվել: «Եթե ռուսական կողմը շարունակի մեզ դիտել որպես ստրուկների, ապա տեղի է ունենալու քաղաքական Սարդարապատ: Ամեն ինչ ժողովրդի միջոցով պիտի լինի»,- համոզված է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը նաև հավաստիացրեց՝ քանի դեռ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտել, Ռուսաստանը շարունակելու է ադրբեջանահաճո քայլեր կատարել. «Բազմաթիվ զինվորականներ ու գիտակից մարդիկ տեսան ու համոզվեցին, որ ռուսական կողմն ամբողջ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վզից բռնած բերեց հասցրեց ընդհուպ մինչև Շուշիի անկում»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
