Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տարածքային զիջումների համար շատերը սկսել են մեղադրել միայն ընդդիմությանը». Վ. Բաբայան

«Տարածքային զիջումների համար շատերը սկսել են մեղադրել միայն ընդդիմությանը». Վ. Բաբայան
345
Երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ., 10:35

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը գրել է. «Տարածքային զիջումների համար շատերը սկսել են մեղադրել միայն ընդդիմությանը
«Ընդդիմություն էս գյուղը տվին բա հետո՞ կամ ընդդիմություն հեսա էս մյուս գյուղն էլ են տալու բա ինչի՞ բան չես անում կամ ընդդիմություն սպասում ես սաղ տա պրծնի» ասողները երևի կարծում են, որ սա միայն ընդդիմություն իրեն հռչակած կուսակցությունների կամ անհատների խնդիրն է: Իհարկե դրա մեջ կա ճշմարտություն, բայց այն ամենը ինչ կատարվում է, իրականում համաժողովրդական և համազգային խնդիր է և վատն էլ հենց այն է, որ մարդկանց թվում է այս ամենը ընդդիմություն-իշխանություն պայքարի հարց է, բայց իրականում մեղադրել պետք է բոլոր անտարբերներին ու մեծախոսներին, պարապ դիվանին նստած լայվ նայող դիտորդներին, իրենց այս ամենից դուրս համարող մեր «վերլուծաբաններին», իրենց բակում կամ սեղանի շուրջ երրորդ կենացից հետո բաքուն գրավող «փորձագետներին» և վերջապես իրենց լռությամբ այս վիճակը հանդուրժողներին:
Յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում՝ լինել անտարբեր իր ապագայի նկատմամբ, թե՞ մղել պայքար հանուն լավ ապագայի՝անկախ ընդդիմության այս կամ այն քայլից ու որակից»: