Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մաքրվեք հրապարակից». Լյովա Եղիազարյան

«Մաքրվեք հրապարակից». Լյովա Եղիազարյան
333
Երեքշաբթի, 05 հունվարի, 2021 թ., 23:10

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ՔՊ-ին չեմ ընտրել, որովհետև իմ կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին։
ՔՊ-ին ձայն է տվել մոտավորապես 890 հազար մարդ։
Ու այսօր այդ մարդկանց հայհոյել, վիրավորել, մեղադրել, նշանակում է լինել հոգեկան հիվանդ։
Ու պատահական չի, որ ձեր միջոցառումներին մի քանի հարյուր մարդ է հավաքվում։ Այդ մասին արդեն բարձրաձայնում են ձեր գործընկեր կուսակցությունը ու ձեր հսկողության տակ գտնվող թերթը։
Թերագնահատել ժողովրդին, նշանակում է դատապարտվել պարտության, բարեբախտաբար, որի ականատեսն ենք։
Մաքրվեք հրապարակից»։