«Կաթողիկոսի քարոզը լիքն էր «ընդդիմադիր» զեղումներով». Արման Բաբաջանյան
![]() 355 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 14:55 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ աչքի անցկացրի Ամենայն հայոց կաթողիկոսի սուրբծննդյան այսօրվա քարոզը, որը լիքն էր «ընդդիմադիր» զեղումներով, քաղաքական բովանդակությամբ, ակնարկներով և ենթատեքստերով։ Ավելորդ է նկարագրել, թե ինչ ժամանակահատվածում ենք գտնվում մենք այսօր և՛ ներհայաստանյան, և՛ ներհայկական (Սփյուռքը ներառյալ), և՛ թե ընդհանրապես տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների առումով: Այս մասին բազմաթիվ առիթներ են լինում ասելու, խոսելու, լսելու, գրելու: Ներկայումս Հայաստանի շուրջ և աշխարհում ընդհանրապես տեղի են ունենում վերարժևորումների, հեղափոխական փոփոխությունների գործընթացներ: Մենք տեսնում ենք քաղաքակրթական բախումներ, քաղաքակրթական ճգնաժամեր տարբեր տարածաշրջաններում: Այս ամենն առաջ են բերում համայն հայության և Հայաստանի ճակատագրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ու խնդիրներ։ Այս խնդիրներում չափազանց մեծ է հենց Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպես հայ ինքնության կրիչներից և բաղադրիչներից մեկի, որպես համազգային կառույցներից մեկի, որն ունի ազգային և պետական կյանքում իր տեղն ու դերն ունենալու պարտավորություն և պատասխանատվություն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժևորելու, վերագնահատելու, նոր մարտահրավերներին ու իրողություններին համարժեք դարձնելու, մինչ այժմ եղած իներտությունը և իշխանահաճությունը հասարակամետ դինամիկայով փոխարինելու կենսական խնդիրներ: Սրանից է կախված և՛ որպես կառույց՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ապագան, և՛ հայության ապագան՝ որպես համաշխարհային քարտեզի վրա պետական կարգավիճակ ունեցող սուբյեկտի: Այս համատեքստում, այսօր ուղղակիորեն ակնհայտ անհրաժեշտություն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարավորություն կտա Հայ Առաքելական Եկեղեցին՝ առավել դինամիկ աշխարհում լինել առավել ճկուն, կարիք չունենալ լինելու գործող կա՛մ իշխանությունների, կա՛մ օլիգարխիկ դասի կցորդը, հանդես գալու որպես ինքնուրույն մի կառույց, որի երկխոսության թիվ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին է, որը պետք է այդ քաղաքացու հետ պայմանավորվի երկխոսության և համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկա իրողություններին նորովի հայացք գցելու սահմանների շուրջ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
