«Ի՞նչ էր անում Քյարամյանն Արցախում և ինչո՞ւ էր նա անընդհատ Արայիկ Հարությունյանի հետ». Տ. Աբրահամյան
![]() 807 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 16:10 Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում եղել է նաև պաշտոնանկությունից հետո: Ըստ Աբրահամյանի՝ Քյարամյանն Արցախում ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր. «Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանին ազատել պաշտոնից, դա բավականին կարևոր տեղեկատվություն է»,- ասել է նա: Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ մինչև հիմա պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու է Արցախի նախագահը հայտարարում, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է. «Դրա պատասխանը դեռևս չի հնչել: Դա լուրջ սպառնալիք է, որովհետև ԱԱԾ-ն պատասխանատու է մեր երկրի հասարակության, սահմանների անվտանգության համար: Իսկ այդ կառույցի նկատմամբ մեղադրանք է հնչեցվել»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
