ՀՀ ԱԱԾ տնօրենի այցը Բաքու կայանալու է. Մուրադովից ինքնաթիռ են խնդրել. #Mediaport
![]() 718 Չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ., 17:55 Հայաստանի կառավարությունը Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովից ինքնաթիռ է խնդրել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի՝ Բաքու այցը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում են Mediaport-ի՝ ՌԴ ՊՆ աղբյուրները։ Հայկական կողմը նշել է, թե անվտանգության խնդիր կա, ուստի խնդրում են, որպեսզի Մուրադովը հունվարի 9, 10 կամ 11-ին ՀՀ ԱԱԾ տնօրենին հատկացնի իրեն սպասարկող ինքնաթիռը: Խնդրանքը թեև ռուսական կողմը չի մերժել, բայց պահանջել են պարզաբանել, թե ինչի հետ է կապված այցի համար հստակ ամսաթիվ ամրագրված չլինելը, ինչին ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն դեռևս չի հստակեցրել այցի օրը։ Նշենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու պլանավորվող գաղտնի այցի մասին առաջինը հայտնել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որից հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այցի մասին տեղեկությունը։ Mediaport-ի՝ ՌԴ աղբյուրները պնդում են, որ Աբազյանը ստել է. այցն ուժի մեջ է։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
